Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Իրանի արտգործնախարարը Բայրամովին տեղեկացրել է հրադադարի մասին հայտարարությունից հետո տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։

Արաղչին նաև քննարկել է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի, ինչպես նաև Իսպանիայի և Իրաքի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցում։