Իսրայելը հնարավորինս շուտ բանակցություններ կսկսի Լիբանանի հետ, հաղորդում է Times of Israel-ը։

«Հաշվի առնելով Լիբանանի կողմից Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու բազմիցս արված կոչերը, երեկ ես հանձնարարեցի կաբինետին հնարավորինս շուտ ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան «Հըզբոլլահի» զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա։

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը գնահատում է Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը։

Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը սահմանափակել էր զենքի օգտագործումը Բեյրութում՝ միայն կառավարական հաստատությունների կողմից։