Ապրիլի 9-ին՝ ժամը 21։44-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արճիս գյուղի կենտրոնական մասում այրվում է խանութ։  

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Պտղավանի հատուկ կամավորական խմբից մեկ մարտական հաշվարկ։  

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցում գտնվող մթերային խանութում (մոտ 16 քմ)։  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:25-ին, մարվել՝ 23:00-ին: Այրվել են խանութը՝ սննդամթերքներով և խանութին կից էլեկտրասյան մալուխները: