Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կոչ է արել ընդլայնել հրեական պետության սահմանները՝ ներառելով Գազան, Լիբանանը և Սիրիան։
«Գազայում կլինի քաղաքական քայլ, որը կընդլայնի մեր սահմանները, Լիբանանում կլինի վճռական քաղաքական քայլ, որը կընդլայնի մեր սահմանները մինչև Լիտանի գետը, և Սիրիայում կլինի վճռական քաղաքական քայլ, առնվազն [մինչև Հերմոն լեռան գագաթը տարածքների անեքսիայի դեպքում», - մեջբերել է նրա խոսքերը Ynet-ը։
Նույն օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի կառավարությանը սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ։ Axios-ի փոխանցմամբ՝ դրանք կարող են սկսվել արդեն հաջորդ շաբաթ։ Երկխոսության հիմնական նպատակները նշվում են լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինաթափումը և երկու երկրների միջև խաղաղության հաստատումը։





























