Եվրոպան պետք է ինքնուրույն կառուցի անվտանգության համակարգ Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ)՝ առանց ԱՄՆ-ի։ Այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի եւ համարձակ կառուցի դաշինքի եվրոպական հենարանը, որպեսզի, առաջին հերթին, երաշխավորի իր սեփական անվտանգությունը»,- հայտնել է նա, Մելոնիի ելույթը սենատում հեռարձակվել է նրա YouTube-ալիքում։
Վարչապետն այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի այցը Վաշինգտոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը (ԵՄ) արդեն Միացյալ Նահանգներին հասկացրել է, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը, երբ պատասխանել է ամերիկյան ղեկավարության պահանջներին՝ սակագների եւ Գրենլանդիայի հարցերի վերաբերյալ։





























