Ապրիլի 10-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը ձերբակալել է գործարար Գագիկ Գուլակյանին՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես մեծ մասշտաբի եկամուտ ստանալու նպատակով իրականացված անօրինական բանկային գործունեության մեղադրանքով։ Հատկանշական է, որ հենց Գուլակյանն է նախկինում եղել Բիտմանայի՝ կրիպտոբլոգեր Վալերիա Ֆեդյակինայի գործով հայցվոր, հաղորդել է «Известия»-ն։
Գուլակյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեի կողմից ապրիլի 9-ին, դատարանը հաջորդ օրը քննել է նրա ձերբակալման միջնորդությունը։ Մեղադրանքը նախատեսում է մինչեւ յոթ տարի ազատազրկում եւ մինչեւ 1 միլիոն ռուբլի տուգանք։
Ֆեդյակինան անցյալ տարվա հունիսին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման կրիպտոարժույթային խարդախության համար. դատարանը նրան մեղավոր է ճանաչել հաճախորդներից ավելի քան 2,2 միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ բլոգերը կազմակերպել է ֆինանսական բուրգ եւ միջոցներ է փոխանցել արտասահման՝ շրջանցելով արտարժութային վերահսկողությունը։ Գուլակյանը, որը նրան տվել էր 6,7 միլիարդ ռուբլի կանխիկ, այդ գործով ճանաչվել էր որպես տուժող։




























