Վլադիկավկազի կենտրոնում ճայթռուկի դետոնացիայից առաջացած պայթյուն է տեղի է ունեցել ճայթռուկնրեիպահեստում, որի հետեւանքով շենքը մասամբ փլուզվել է։ Տասը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։
Երեխայի տարիքը եւ հոսպիտալացվածների վնասվածքները անհայտ են։
Վլադիկավկազի կենտրոնում՝ Օգոստոսյան իրադարձությունների փողոցում, տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Ճայթռուկը պայթել է հրավառության խանութում։ Ականատեսները հայտնել են մի քանի հզոր պայթյունների մասին, որոնց հաջորդել է մինչեւ 30 մետր բարձրությամբ խիտ սեւ ծուխ։ Հրդեհը տարածվել է հարակից տարածքներում։
Միջադեպի նախնական պատճառը համարվում է շինանյութերի պահեստի կողքին գտնվող ճայթռուկների խանութում տեղի ունեցած պայթյունը։ Հրդեհը տարածվել է հարակից տարածքներում։ Արտակարգ իրավիճակի պատճառի վերաբերյալ վերջնական եզրակացությունները կկայացվեն հետաքննության ավարտից հետո։




























