Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ Վլադիկավկազի կենտրոնում գտնվող ճայթռուկների պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված մեկ անձի դին դուրս է բերվել փլատակների տակից։
«Փլատակների տակից դուրս է բերվել երկրորդ մարդու դին»,- Telegram-ալիքում հայտնել է ԱԻՆ ներկայացուցիչը։
Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Վլադիկավկազի կենտրոնում գտնվող ճայթռուկների երկհարկանի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ։




























