Եվրոպական երկրները 2026թ․ առաջին եռամսյակում Ռուսաստանի «Յամալ ՀԲԳ» գնումները 17 տոկոսով ավելացրել են՝ հասցնելով 5 միլիոն տոննայի, հաղորդել է Financial Times-ը՝ հղում կատարելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։
Ներմուծման աճը պայմանավորված է Մերձավոր Արեւելքում պատերազմով, որը նվազեցրել է Կատարի հեղուկացված բնական գազի մատակարարումները։ Միայն մարտին ԱՄՆ եւ Իսրայելի՝ Իրանին հասցրած հարվածների գագաթնակետին, եւ Հորմուզի նեղուցի փակումից հետո Եվրոպան գնել է 1.5 միլիոն տոննա ՀԲԳ։ Եվրոպական երկրները կազմել են «Յամալ ՀԲԳ»-ի բոլոր առաքումների 97 տոկոսը երեք ամսվա ընթացքում։ Urgewald կազմակերպության գնահատմամբ՝ ԵՄ երկրները Յամալի գազի վրա ծախսել են մոտ 2.88 միլիարդ դոլար։




























