Գոլֆսթրիմի փլուզումը կհանգեցնի կլիմայական աղետի, զգուշացնում են Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտությունների ինստիտուտի (PIK) գիտնականները։
Համակարգչային մոդելավորման տվյալներով՝ հոսանքի կոլապսը կհանգեցնի խոր օվկիանոսում պահվող ածխածնի հսկայական քանակությունների արտանետման, ինչը 0.2°C կավելացնի գլոբալ տաքացմանը։ «Այս փոփոխությունը պայմանավորված է Հարավային օվկիանոսից ածխածնի զգալի արտանետմամբ՝ ուժեղացված խառնման արդյունքում, որը ածխածնով հարուստ խոր ջրեր է դուրս բերում մակերես»,- բացատրել է ուսումնասիրության համահեղինակ Մաթեո Վիլեյթը։
Հետեւանքները անհավասարաչափ կլինեն. հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչդեռ հարավային կիսագնդում ջերմաստիճանը կբարձրանա։ Անտարկտիդայում հնարավոր են մինչեւ յոթ աստիճան Ցելսիուսի տատանումներ։




























