Եվրախորհրդարանի փակ նիստերի ընթացքում քննարկվող հարցերին առնչվող գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել ռուսական կողմին, ասվում է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակում։
Նամակը ստորագրել են Եվրախորհրդարանի տասը պատգամավորներ, գրում է DW-ն։ Նամակի հեղինակները Եվրախորհրդարանի ղեկավարությանը կոչ են անում սահմանափակել ռուսամետ Եվրախորհրդարանի պատգամավորների և նրանց օգնականների գաղտնի տեղեկատվության հասանելիությունը։
Նամակի համար առիթ են դարձել այն հաղորդագրությունները, ըստ որոնց Հունգարիայի կառավարության ներկայացուցիչները Ռուսաստանի իշխանություններին են փոխանցել ԵՄ խորհրդի նիստերում ստացված գաղտնի տեղեկությունները։ Եվրախորհրդարանի պատգամավորները վախենում են, որ «նմանատիպ ռիսկեր» գոյություն ունեն նաև Եվրախորհրդարանում։
«Մենք խնդրում ենք գտնել ուղիներ՝ Եվրոպական խորհրդարանի որոշակի բացահայտ ռուսամետ անդամների և նրանց գրասենյակների գաղտնի տեղեկություններին և պաշտոնական գործունեությանը հասանելիությունը սահմանափակելու համար»,- նշվում է նամակում։





























