Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի չորս հասցեներում։

Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութեր։ Չորս անձ ձերբակալվել է։

Նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։