ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, հաղորդում է NBC News-ը։

«Հնարավոր է, ես մտածում եմ դրա մասին։ Ես մեկ քայլ հեռու էի Միացյալ Նահանգների նախագահ դառնալուց։ Ես գիտեմ, թե ինչ է ենթադրում այդ աշխատանքը»,- ասել է Հարիսը։

Նա հավելել է, որ իր համար ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ներկայիս իրավիճակը մարդկանց օգուտ չի բերում։ «Ամերիկացի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել, որ առաջադրվել ցանկացող յուրաքանչյուր ոք չպետք է մտածի միայն իր և իր անձնական ցանկությունների մասին, այլ պետք է հոգալ ժողովրդի կարիքները»,- շեշտել է Հարիսը։