ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ պատերազմ է սկսել իր ընտրությամբ, հաղորդում է NBC News-ը։

«Այդ մարդն ասաց, որ ազատվել է նրանց միջուկային զինանոցից, ոչնչացրել է այն։ Սակայն ակնհայտ է, որ նա նման բան չի արել»,- հավելել է նա։

Հարիսը նշել է, որ Թրամփի քաղաքականությունը հանգեցրել է ամերիկացի զինվորների մահվան և վիրավորումների, դաշնակիցների հետ լարվածության և ամերիկացիների համար ծախսերի աճի։

«Նա ստել է։ Առաջին իսկ օրը նա ամերիկացի ժողովրդին հայտարարեց, թե մտադիր է իջեցնել գները, սակայն ստեց»,- նշել է նա։