Պենտագոնը շարունակում է Իրանի պատերազմում ԱՄՆ զոհերի վերաբերյալ մոլորեցնող տվյալներ տարածել, գրում է The Intercept պարբերականը։
Տվյալների բազայում նշված է ամերիկացի զինծառայողների 13 մահ՝ նրանց անունների թվարկմամբ։ Սակայն Պենտագոնի հաշվարկում բացակայում է Նյու Յորքի Ազգային գվարդիայի կապի սպա մայոր Սորֆլի Դավիուսը, որը ծառայել է 42-րդ հետևակային դիվիզիայի շտաբում և, ըստ տեղեկությունների, մահացել է հանկարծակի հիվանդությունից՝ Քուվեյթում, 2026 թվականի մարտի 6-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ։
«Նա մահացել է Քուվեյթում «Էպիկական ցասում» գործողության շրջանակում ծառայելիս»,- հայտարարել է կոնգրեսական Մայք Լոուլերը։
Զինվորականների զոհերի վերաբերյալ տվյանները ավելի քան սխալ էին։ Անցյալ շաբաթ մի քանի զինծառայողներ վիրավորվել են, երբ Իրանի օդային տարածքում խոցվեց ամերիկյան F-15 կործանիչը, իսկ Հորմուզի նեղուցի մոտ վթարի է ենթարկվել A-10 Warthog գրոհիչ ինքնաթիռը։ Օրինակ՝ շաբաթ երեկոյան ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի աջակցությամբ շաբաթ երեկոյան առաքելության ժամանակ փրկված F-15-ի վրա գտնվող ռազմաօդային ուժերի սպան, ըստ նախագահ Դոնալդ Թրամփի, «խիստ արյունահոսում էր» և «բավականին լուրջ վիրավորված էր»։ Սակայն ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դրա մաիսն թարմացված տվյալներ չի տրամադրել։
Պենտագոնը նաև հակասական տվյալներ է հրապարակում վիրավորված զինծառայողների թվի վերաբերյալ։ Զեկույցներից մեկում նշված է 372 վիրավոր զինծառայողի մասին, ինչը 23%-ով ավելի է, քան The Intercept-ին՝ CENTCOM-ի հայտնած տվյալները: Մեկ այլ զեկույցում նշվում է մարտում վիրավորվածների «ընդհանուր թվի» ավելի ցածր ցուցանիշ՝ 357 վիրավոր։



























