Պակիստանը հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների ամսաթիվը, հաղորդում է Սինհուա գործակալությունը։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցող պատվիրակությունները բանակցություններ կվարեն ապրիլի 11-ին։
Բանակցությունների նպատակն է մերձավորարևելյան հակամարտության խաղաղ լուծում գտնելը։
Ավելի վաղ Al Hadath-ը ևս հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին։





























