«Իրանցիները, կարծես, չեն հասկանում, որ իրենք ոչ մի հաղթաթուղթ չունեն, բացի աշխարհից կարճաժամկետ գումար շորթելուց՝ օգտագործելով միջազգային ջրային ուղիները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միակ պատճառը, որի շնորհիվ նրանք այսօր ողջ են, բանակցություններ են։ Իրանցիներն ավելի լավ են գլուխ հանում լրատվամիջոցներում կեղծ լուրերի և «հասարակայնության հետ կապերով», քան ռազմական գործողություններով»,- նշել է նա։





























