Ներկայացվել է աշխարհի խոշորագույն բանակների վարկանիշն ըստ զորքերի ընդհանուր թվաքանակի՝ ներառյալ գործող զորքերը, պահեստազորն ու ռազմականացված կազմավորումները: Արդյունքներն անսպասելի են. համեմատաբար փոքր գործող զորքեր ունեցող երկրները, ինչպիսիք են Բանգլադեշն ու Վիետնամը, զբաղեցնում են առաջին հորիզոնականները՝ շնորհիվ պահեստազորի ընդարձակ համակարգերի:
Բանգլադեշն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում անձնակազմի թվաքանակով՝ ունենալով 7 միլիոն զինծառայող, թեև ներկայումս երկրում կա 200,000-ից մի փոքր ավելի գործող զինվորական: Նրա դիրքն աշխարհում գրեթե ամբողջությամբ պայմանավորված է ռազմականացված կազմավորումների լայնածավալ ցանցով:
Վիետնամը հետևում է Բանգլադեշի օրինակին՝ համադրելով չափավոր գործող զորքերը աշխարհի խոշորագույն պահեստազորային համակարգերից մեկի հետ: Ուկրաինան նույնպես առանձնանում է՝ ցուցադրելով արագ զորահավաք և ուժերի ընդլայնում Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին:
Եթե դիտարկենք միայն գործող ծառայության զինծառայողներին, ապա վարկանիշն էապես փոխվում է։ Առաջատարը Չինաստանն է՝ շուրջ 2 միլիոն զինծառայողով, որին հաջորդում են Հնդկաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն. այս բոլոր երկրներն ունեն գործող ծառայության ավելի քան 1 միլիոն զինվորական։
Սա ընդգծում է հիմնական տարբերությունը. անձնակազմի ընդհանուր թիվն արտացոլում է զորահավաքային ներուժը, մինչդեռ գործող զորքերի թիվը մատնանշում է անմիջական մարտունակությունը։
Հյուսիսային Կորեան նույնպես բարձր տեղ է զբաղեցնում գործող ռազմական անձնակազմի թվաքանակով, ինչն արտացոլում է նրա երկարամյա հանձնառությունը ռազմական պատրաստվածությանը: