Այո, վարորդները պետք է շարունակեն իրենց աշխատանքը, մեր հասարակական կարգի պահպանության ծառայությունը պետք է շարունակի իր աշխատանքը, և, սիրելի երևանցիներ, երբ որ դուք տեսնում եք, որ վարորդը դադարեցրել է երթևեկությունը և պահանջում է, որ ուղևորը կամ վճարի, կամ իջնի ավտոբուսից, կամ տրոլեյբուսից, ես խնդրում եմ ձեր աջակցությունը վարորդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այս կարգ ու կանոնը հաստատելուց հետո, շարունակելով նոր տրանսպորտային միջոցներ ներմուծել Երևան քաղաք, շատ ավելի որակով տրանսպորտ ենք ունենալու։

Պետք չի նյարդայնանալ, պետք չի ավել որևէ բառ և նախադասություն ասել, երբ որ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը և պահանջի, որ կամ վճարի, կամ ավտոբուսից իջնեն, որովհետև հերիք եղավ, բոլ եղավ։ Իրոք չափը լավ բան է։

Վիդեոները նայում ես, երիտասարդ աղջիկներ են՝ վերջին iPhone-ներով։ Աամոթ է, ժողովուրդ ջան։ Կամ ասենք մեծ մարդիկ են, երիտասարդ տղամարդիկ են, կանայք են, հլը մի հատ էլ իրավունքներից են խոսում, ի՞նչ իրավունքից եք խոսում»,–ասաց Ավինյանը։