Եկեք հասկանանք, թե Շիրակի մարզի ՔՊ-ական պատգամավորները 2018 թվականից հետո, որ խոսում էին, որ պետք է ծառայեին ժողովրդին, ծառայել են ժողովրդին, թե ծառայել են իրենց սրբական գրպաններին։ Այս մասին Facebook–ի ուղիղ եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում տեղ զբաղեցրած Մեսրոպ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ Շիրակից ընտրված ՔՊ–ական պատգամավորներն են Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը և Ջուլիետա Ազարյանը։
«Սսենք Էմմա Պալյանից։ Նա առաջին անգամ 2019 թվականին է հայտարարագիր լրացրել, երբ եղել է ԱԺ պատգամավորի օգնական։ Այդ չի հայտարարագրել ոչ ավտոմեքենա, ոչ գումար, բայց մեր ռոմանտիկ զույգը 2019–ի դեկտեմբերին ձեռք է բերում 2008 թվականի արտադրության Audi A4 մոդելի ավտոմեքենա, ընդամենը 1050 դոլարով։ Երբ այսօր list.am կայքում փորձում ենք գտնել նմանատիպ ավտոմեքենա, դրա միջինացված գինը մոտ 7000 դոլար է։ Եթե նայում ենք, որ վեց տարի անցել է և համեմատականը զուգահեռ տանում ենք, թե 6 տարի ավելի թարմ ավտոմեքենայի արժեքն ինչքան կլիներ, շուրջ 15000 դոլարի շրջակայքում։ Այս պարագայում հարց է ծագում. այդ ո՞նց է ստացվել, որ այս մարդիկ 10 անգամ ավելի էժան ավտոմեքենա են ձեռք բերել։ Բա կոռուպցիա չի՞ սա։
Էմմա Պալյան արդեն 2022–ի մայիսի 24 ին հայտարարագրում է 2021 թվականի իր ունեցվածքը, որտեղ նա արդեն ունի 2.5 միլիոն դրամ կանխիկ գումար, եկամուտները կազմել են 6.1 միլիոն դրամ և 190 հազար ռուբլի նվեր է ստացել։
Արդեն հաջորդ տարի Էմմա Պալյանը իր հայտարարագրում ներկայացնում է, որ ձեռք է բերել տուն Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որի արժեքը նշում է 25.2 դրամ։ Սա, իհարկե, ծիծաղ է առաջացնում, բա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչի՞ չես կանչում, հարցնես՝ այ բալամ, 25 դրամով Երևանում տուն չեն կարողանա ձեռք բերել։
Հաջորդիվ ներկայացնում է, որ ինքը հիպոթեքային վարկ է վերցրել 20.6 միլիոն դրամ։ Այստեղ ևս մեկ զավեշտ, Էմման Պալյանը 2 տարի վարկը մուծում է, երրորդ տարում հայտարարագիրը լրացնելուց նշում է, որ մնացել է մուծելու 21 մլն դրամ։ Այսինքն գումարն ավելացել է, ոչ թե պակասել։
Ինչն է հետաքրքիր, որ արդեն 24 թվականի հայտարարագիր մեջ նշված չի, որ իրենք Audi–ն վաճառել են, բայց դրա փոխարեն Գյումրիում տեսնում ենք, որ Էմմա Պալյանի ամուսինը պտտվում է Mercedes Jeep-ով՝ 71001 համարներով և երբևիցե չհերքեցին, որ դա իրենց ավտոմեքենան չի։
Այս ընթացքում Էմման Պալյանը ներկայացնում է, որ Գյումրիում կա տուն, որը իրեն տնօրինում են, ընդունենք՝ իր հոր կամ մոր տունն է, բայց նա 2019 թվականին դրա մասին չէր հայտարարագրել։
Այսպիսով արձանագրում ենք որ Գյումրիում ՔՊ–ականները աղքատությունը հաղթահարել են ոչ միայն իրենց գլխում, այլ նաև իրենց գրպաններում։ Արդեն պետական պաշտոն ունենալուց հետո Էմմա Պալյանը պետությունից ստացել է 38 միլիոն դրամից ավել փող, արդեն սեփական տուն ունեն Երևանում, Գյումրիում տուն են տիրապետում։
Էմման Պալյան չէր հերքում, որ իր ամուսինը ունի ավտոլվացման կետ, ասում էր՝ լավ բիզնես չի, բայց իր ամուսնու հայտարարագրում չկա նշած, որ իրենք ունեն ավտոլվացման կետ»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։





























