Amazon-ը պայմանավորվածություն է ձեռք բերել արբանյակային կապի Globalstar ընկերությունը 11,6 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Բաժնետերերին առաջարկվել է մեկ բաժնետոմսի դիմաց 90 դոլար կանխիկ գումար կամ Amazon-ի 0,32 բաժնետոմս, ինչը հոկտեմբերյան գնի համեմատ մոտ 117% հավելավճար է կազմելու։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2027 թվականին։

Գործարքի նպատակը Amazon-ի Leo արբանյակային ցանցի հզորացումն է։ Այս պահին կազմակերպությունը գործընկերությունների թվով զիջում է միայն Starlink-ին։ Apple-ի արտակարգ հաղորդագրությունների ծառայությունը կփոխադրվի Leo ցանց, ինչը կօգնի ընկերությանն ամրապնդել իր դիրքերը։ Հատկանշական է, որ Globalstar-ի մեկ հինգերորդը պատկանում է Apple-ին, որը ևս մասնակցել է բանակցություններին։ Բացի այդ, Amazon-ը ծրագրում է 2028 թվականին մուտք գործել սմարթֆոնների՝ առանց վերգետնյա կայանների արբանյակին միացման շուկա։

Այժմ ուղեծրում կա շուրջ 200 Leo արբանյակ, սակայն հեռանկարում նախատեսվում է դրանց թիվը հասցնել 7,7 հազարի։ Այս նորությունների ֆոնին Globalstar-ի բաժնետոմսերն աճել են 11%-ով, Amazon-ինը՝ 3%-ով, մինչդեռ մրցակից AST SpaceMobile-ի արժեթղթերն ընկել են մոտ 10%-ով