Աֆղանստանում թալիբների հարձակումների հետեւանքով  վրացի երեք խաղաղարարներ  են զոհվել: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Սպաներ Վալիկո Բերայան, Ռուսլան Մելաձեն եւ Պաատա Կաչարավան զոհվել են զինվորական առաջադրանքի ժամանակ` թալիբների հարձակման ընթացքում մեքենայի պայթյունի հետեւանքով: Թե երբ է տեղի ունեցել դժբախտ պատահարը, չի հայտնվում:

Բերայան, Մելաձեն եւ Կաչարավան ծառայում էին Վրաստանի ՊՆ-ի  3-րդ հետեւազորի 31-րդ գումարտակում` Անվտանգության ուժերի աջակցության միջազգային կազմում (ISAF), Գիլմենդ նահանգում, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանի ՊՆ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների մտերիմներին եւ բարեկամներին:

Վրացի զինծառայողներն Աֆղանստանում ծառայում են 2009 թվականի օգոստոսի 6-ից: ՆԱՏՕ-ի իրավասության ներքո գտնվող ISAF առաքելությունում վրացական խաղաղարարների մասնակցության ընթացքում արդեն 15 զինծառայողներ են զոհվել: