Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացվող դահուկային սպորտի մրցաշարին մասնակցող Ռուսաստանի կանանց հավաքականի մարզչին, փետրվարի 22-ի առավոտյան, հյուրանոցի սենյակում մահացած են գտել։

Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հավաքականի 44-ամյա մարզիչ Սերգեյ Զորինի մահվան պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Նրա դին տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության։