Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի հետ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կասեցումը 2024 թվականին նախաձեռնել են ոչ թե վրացական իշխանությունները, այլ Եվրամիությունը։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը ԵՄ խորհուրդը կայացրել է 2024 թվականի հունիսի 27-ին, որից հետո վրացական կողմին տեղեկացրել է Թբիլիսիում ԵՄ ներկայացուցիչը։
Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը Բրյուսելի հետ՝ պայմանով, որ Ասոցացման համաձայնագիրը կրկին կիրառվի։
Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վատթարացել են «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, որը քննադատության է ենթարկվել ԵՄ-ում և որը վրացական իշխանությունները կապել են ՀԿ-ների ֆինանսավորումը վերահսկելու անհրաժեշտության հետ։




























