ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հերթական անգամ թիրախավորել է ընդդիմադիրներին՝ պատասխանելով թիմացկի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանի հարցին այն մասին, թե ինչու ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար չեն մասնակցում ԱԺ նիստերին։ Աղաջանյանը հնչեցրած հարցում հայտարարել է՝ «ինչու՞ ժողովուրդը պետք է ձայն տա այս քաղաքական ուժին»։

Փաշինյանն էլ, հարցին ի պատասխան առիթը բաց չի թողել հերթական անգամ մեղադրանքներ հնչեցնելու ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին և հայտարարելու, թե ընդդիմությունը պատերազմ է բերելու։

«Կարծում եմ՝ մեր ժողովուդը պատերազմի եռագլուխ ուժին ձայն տալու պատճառ չունի։ Ընդհակառակը, ունի բազմաթիվ պատճառներ՝ այդ ուժերին ձայն չտալու։ Քվեարկել այդ ուժերից որևէ մեկի օգտին, նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ։ Ես 6 տարի անցկացրել եմ ԱԺ–ում, չեմ հիշում մի հարցուպատասխան, որին ներկա եղած չլինեմ, եթե առանձնահատուկ պատճառ չի եղել։ Բացակայությունը մի բանի վկայությունն է․ նրանք ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երկխոսության մեջ և վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են ԱԺ–ից։ Որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, կարող ենք նաև ասել՝ նախկինների եռագլուխ կուսակցություն»,–հավելել է Փաշինյանը՝ առաջարկելով ժողովրդին՝ «Նոյան տապան նստացնել այդ ուժերին և բաց նավարկության ուղարկել դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»։