Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի սննդի վերահսկողության վարչությունը թույլատվություն չի տալիս Ֆրանսիայիս միս ներմուծել ցանկացող ընկերություններին։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Թուրքիան պաշտոնապես չի հայտարարում, որ կանգնեցրել է Ֆրանսիայից մսի ներմուծումը, քանի որ դա հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, սակայն ներքին կարգով հրաժարվում է միս ներկուծել ցանկացողներին թույլտվություն տալ՝ պատճառաբանելով, թե ստուգող անասնաբուժ չկա։

Միս ներմուծողներից մեկը, ով չի ցանկացել իր անունը հայտնել, նշել է, թե ցանկացած երկրից կարելի է հեշտությամբ միս ներկրել, սակայն Ֆրանսիայի դեպքում կան արհեստական պատճառաբանություններ։

Թուրքիայի սննդի վերահսկողության պատասխանատուները հերքել են, թե Ֆրանսիայից միս ներմուծելու հարցում դժվարություններ կան։

Նշվում է, որ 2011-ի տվյալներով՝ Ֆրանսիայից ամեն ամիս ներկրվել է 6 հազար տոննա միս։