Նիդեռլանդների թագավորի և թագուհու՝ Վիլեմ-Ալեքսանդրի և Մաքսիմայի հետ մասնավոր ընթրիքի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է որքան հնարավոր է արագ ավարտել Իրանի հետ պատերազմը, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Ամերիկացի նախագահի խոսքով՝ Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու միակ միջոցը Իսլամական Հանրապետության վրա ճնշումն ուժեղացնելն է։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմը հույս ունի առաջիկա օրերին վերսկսել անձնական խորհրդակցությունները Պակիստանի մայրաքաղաքում։





























