Թուրքիայի ծովային ուժերի հրամանատարությունում ծառայող 39-ամյա Բյուլենթ Աքսուգարինին, կնոջը եւ 2 երեխաներին մահացած են հայտնաբերել տան մեջ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ զինվորականի տանը փորձաքննությունն իրականացրած անձնակազմի անդամները նշել են, թե նախնական վարկածով Աքսուգարին սպանել է կնոջն ու երեխաներին, որից հետո ինքնասպան է եղել։
























