Փետրվարի 22-ի առավոտյան սիրիական Հոմս քաղաքի հրաձգության արդյունքում երկու օտարերկրացի լրագրող է զոհվել:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի մերձարեւելյան թղթակից Ռուլա Ամինն իր միկրոբլոգում հայտնել է, որ ականի պայթյունի հետեւանքով զոհվել են ամերիկուհի Մարի Քոլվինը` The Sunday Times թերթի աշխատակցուհի, եւ ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիկը IP3 գործակալությունից:

Հայտնի է, որ ականի պայթյունի պահին երկու լրագրողներն էլ գտնվել են Բաբ Ամրո շրջանի ժամանակավոր մամուլի կենտրոնում, հայտնում է Agence France-Presse-ը: