Լեհաստանի պաշտպանության նախարարությունը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ձեռքբերման ու արտադրության ծախսերը։ Գերատեսչության փոխնախարար Ցեզարի Տոմչիկի փոխանցմամբ՝ վերջին երեք տարում այս ոլորտի հատկացումներն աճել են շուրջ 250 անգամ։

Թվային պատկերն այսպիսին է. եթե 2023 թվականին այս նպատակով հատկացվել էր ընդամենը 100 միլիոն զլոտի, ապա 2026 թվականի պայմանագրերի ընդհանուր արժեքն արդեն հասնում է 25 միլիարդ զլոտիի (մոտ 6,9 միլիարդ դոլար)։

Տոմչիկը նշել է, որ Լեհաստանն այժմ ակտիվորեն համալրում է բանակի զինանոցը հարվածային և հետախուզական անօդաչուներով, իսկ հակադրոնային պաշտպանության համակարգերը նախատեսվում է տեղակայել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։

Լեհաստանի ներկայիս հզորությունները թույլ են տալիս ամսական արտադրել մինչև 1,6 հազար ԱԹՍ, սակայն արտադրության ծավալներն էլ ավելի մեծացնելու համար դեռ լրացուցիչ ժամանակ կպահանջվի։