Մադագասկարի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարի Լորան Ռահաձասոնը հայտարարել է երկրի ղեկավար Միքայել Ռանդրիանիրինայի և նրա տիկնոջ դեմ իրականացված մահափորձի մասին։ Այս մասին հաղորդում է L'Express de Madagascar-ը։

Ըստ պաշտոնյայի՝ գիշերը նախագահական նստավայրի վերևում հինգ անօդաչու թռչող սարք է նկատվել, որոնք հեռացել են միայն այն բանից հետո, երբ գործի են դրվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։

Նախագահականը կարծում է, որ ԱԹՍ-ները կարող էին օգտագործվել տարածքը հետախուզելու համար։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

Նախագահականից զգուշացնում են, որ սպառնալիքի տակ են նաև պետական այլ կառույցներ, այդ թվում՝ երկրի խորհրդարանը։