Մոսկվայում 87 տարեկան հասակում մահացել է ռուսական թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի կինոմատոգրաֆների միությունը:

Նա մահացել է ամուսնու` Սերգեյ Կոլոսովի վախճանից օրեր անց: Վերջին անգամ նրան տեսել են Կոլոսովի հրաժեշտի արարողության ժամանակ:

Լյուդմիլա Կասատկինան շահել է հանդիսատեսի սերն ու ուշադրությունը «Վագրերին սանձահարողը» հայտնի կինոնկարի միջոցով: