Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար հրադադարի ընթացքում։

Նրա խոսքով՝ նեղուցով անցումը կիրականացվի Իրանի իշխանությունների կողմից հայտարարված նախկինում համաձայնեցված երթուղով։ Որոշումը կայացվել է հրադադարի շրջանակներում և նպատակ ունի ապահովել անվտանգ նավարկություն։

Հորմուզի նեղուցը աշխարհի նավթի և գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է, և դրա շահագործման ցանկացած սահմանափակում ազդում է համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։