Մենք ողջունում ենք Լիբանանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ ձեռք բերված 10-օրյա հրադադարը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Միջնորդական ջանքերը կարևոր քայլ են լարվածության թուլացման ուղղությամբ։ Հույս ունենք, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն։