Իրանի Ազգային անվտանգության խորհրդին մոտ կանգնած աղբյուրը երկշաբաթյա հրադադարի շրջանակում պարզաբանել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նոր տեսանկյունները, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ Պակիստանի միջնորդությամբ կնքված հրադադարի հենց սկզբից Իրանը պետք է թույլ տար, որ օրական որոշակի թվով նավեր անցնեին։
Աղբյուրը նշել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով նավերի անցման համար երեք պայման է դրել.
Նավերը պետք է լինեն առևտրային, ռազմանավերի մուտքն արգելված է, և ո՛չ նավերը, ո՛չ էլ դրանց բեռը թշնամական երկրների հետ չպետք է որևէ առնություն ունենան։
Նավերը պետք է շարժվեն Իրանի սահմանած երթուղով։
Նավերի անցումը պետք է համակարգվի իրանական ուժերի հետ։ CENTCOM-ը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։
Տեղեկացված աղբյուրն ընդգծել է նաև, որ մի շարք նախապայմանների կատարումը, ներառյալ՝ Լիբանանում հրադադարը, կարևոր էր Իրանի կողմից Հորմուզի նեղուցը վերաբացելու որոշման համար։
Աղբյուրը միաժամանակ զգուշացրել է, որ եթե ծովային շրջափակումը շարունակվի, դա հրադադարի ռեժիմի խախտում կհամարվի, և Հորմուզի նեղուցով անցումը դժվար կլինի։





























