ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վերաբերյալ «բավականին լավ լուրեր» է հաղորդել, հաղորդում է «Ալ Ջազիրան»։
«Իրանի հետ ամեն ինչ շատ լավ է ընթանում», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է չերկարաձգել Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախնական հրադադարը, եթե մինչև չորեքշաբթի համաձայնագիր չկնքվի։
«Ես կարող եմ չերկարաձգել այն», - ասել է Թրամփը, երբ Air Force One-ում հարցրել են, թե արդյոք կերկարաձգի հրադադարը, թե կվերսկսի հարվածները, եթե բանակցությունները ձախողվեն։ «Ես կարող եմ չերկարաձգել այն, այնպես որ դուք ունեք շրջափակում, և, ցավոք, մենք ստիպված ենք նորից սկսել ռումբեր նետել», - հավելել է ԱՄՆ նախագահը։




























