Reuters-ի տվյալներով՝ նավթակիր տանկերների շարասյուն է դուրս եկել Պարսից ծոցից ու անցել Հորմուզի նեղուցով։

Իրանն ու ԱՄՆ-ն նախապես պայմանավորվել էին բացել պատերազմի պատճառով փակված այս կարևոր ճանապարհը։ Մինչև զինադադարի ավարտը նեղուցով կարող են անցնել միայն առևտրային նավերը։ Իրանի պայմանն այն է, որ նավերն ու բեռները կապ չունենան ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ։ Ռազմական նավերի մուտքն ընդհանրապես արգելված է։

Քիչ անց հայտնի է դարձել, որ նեղուցով արդեն անցել է առաջին զբոսանավը՝ «Celestyal Discovery»-ն։