Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը հայտարարել է, որ, չնայած Իրանի հետ պատերազմում հաստատված հրադադարին, Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքը դեռևս չի վերականգնվել։ Նա Թեհրանին կոչ է արել չխոչընդոտել համաշխարհային նավագնացության լիարժեք վերականգնմանը։

«Մենք դիվանագիտական կրիտիկական պահ ենք ապրում, քանի որ այժմ հրադադարի ռեժիմ է գործում... սակայն նեղուցով բնականոն անցումը դեռևս ապահովված չէ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Reuters գործակալությանն ասել է Կուպերը:

Նա ընդգծել է, որ զինադադարը պետք է վերաճի հարատև խաղաղության:

Կուպերը հավելել է նաև, որ այդ ջրուղով նավագնացության վերականգնումը հրատապ խնդիր է համաշխարհային տնտեսության համար: