Մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, որոնք մեր մարմինների գնահատմամբ և ձեռք բերված տվյալներով, գործում են այլ երկրների օրակարգով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջերս իր արած հայտարարությանը, թե Հայաստանում կան «ինոագենտներ»։

«Եթե այդ մարդիկ դեռ ազատության մեծ են, դա նշանակում է, որ իրենք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Կան, որ շատ մոտիկ են այդ գծին, եզրով քայլում են։ Երբ որ հատեն գծերը, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակը ունեմ՝ անուն-ազգանունով, կոնտակտներով։ Ես խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին»,–ասաց նա։