Նյու Դելիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը կանչվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն՝ այսօր երեկոյան արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման, տեղեկացրել է հնդկական գերատեսչույթան մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը Հնդկաստանի խոր անհանգստությունն է հայտնել այսօր տեղի ունեցած միջադեպի առիթով՝ կապված հրաձգության հետ Հորմուզի նեղուցում հնդկական դրոշի ներքո նավարկող երկու նավերի մասնակցությամբ։
«Նա նշել է այն կարեւորությունը, որը Հնդկաստանը տալիս է առեւտրային նավագնացության եւ նավաստիների անվտանգությանը, եւ հիշեցրել է, որ Իրանն ավելի վաղ աջակցել է դեպի Հնդկաստան նավարկող մի քանի նավերի անվտանգ անցմանը։ Կրկին անհանգստություն հայտնելով այս լուրջ միջադեպի առիթով՝ կապված առեւտրային նավերի գնդակոծման հետ, արտաքին գործերի նախարարը դեսպանին կոչ է արել Հնդկաստանի տեսակետը հասցնել Իրանի իշխանություններին եւ որքան հնարավոր է շտապ վերականգնել դեպի Հնդկաստան նեղուցով նավարկության գործընթացը։
Իրանի դեսպանը հանձն է առել այս տեսակետները փոխանցել Իրանի իշխանություններին»,- նշվել է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։





























