ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ առավոտյան Սպիտակ տանը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու Հորմուզի նեղուցի շուրջ վերսկսված ճգնաժամը եւ Իրանի հետ բանակցությունները, հաղորդել է Axios-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Իրանի հետ կապված իրավիճակը հասել է կրիտիկական կետի. հրադադարի համաձայնագրի ժամկետը, ինչպես սպասվում է, կավարտվի երեք օրից, եւ ԱՄՆ եւ Իրանի բանակցողների միջեւ նոր հանդիպման վերջնական ամսաթիվը դեռեւս չի նշանակվել։

Նեղուցը նորից փակելու, ինչպես նաեւ ջրային ճանապարհով անցնող մի քանի նավերի վրա իրանական բազմաթիվ հարձակումների մասին Իրանի շաբաթ օրն արված հայտարարությունը հնչել է Թրամփի այն հայտարարությունից 24 ժամ անց, որ պատերազմը դադարեցնելու համաձայնության կարելի է հասնել «մեկ կամ երկու օրվա ընթացքում»։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ եթե առաջիկայում առաջընթաց չլինի, պատերազմը կարող է վերսկսվել մոտ օրերս։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ օպերատիվ կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը, ինչպես սպասվում է, կմասնակցի Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը եւ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Պաշտոնյայի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը, Սպիտակ տան ներկայացուցիչ նակ Սթիվ Ուիթքոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը եւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։