ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները մտահոգություն են հայտնում նրա չհամաձայնեցված ու ինքնաբուխ հանրային հայտարարությունների կապակցությամբ և քննարկում են նման ելույթները սահմանափակելու անհրաժեշտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ պարբերականի, նախագահի հայտարարությունները, որոնք հաճախ արվում են առանց նախնական համաձայնեցման, շփոթմունք են առաջացնում և հակասում են նրա վարչակազմի դիրքորոշմանը։

Թրամփի շրջապատում մտավախություն ունեն, որ նման հայտարարությունները բարդացնում են քաղաքականության իրականացումը և մեծացնում քաղաքական ռիսկերը։

Այս ամենի հետ կապված՝ փորձեր են արվում ձևավորել ավելի վերահսկելի հաղորդակցություն և կրճատել մամուլի հետ տարերային շփումները, գրում է լրատվամիջոցը։