Բազմալեզու www.franklang.ru ռուսական կայքէջում այդ նախագծի հեղինակ Իլյա Ֆրանկը պատկերել է Ադրբեջանը առանց Ղարաբաղի եւ հարակից շրջանների: Դրանք ներառված են Հայաստանի քարտեզում: Այս փաստը խիստ զայրացրել է Ադրբեջանին, եւ մասնավորապես «Բաքիլիլար.ազ» կայքը պահանջել է իշխանություններից՝ շտապ միջամտել եւ ուղղել այդ սխալը:

Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական կողմին զայրացրել էր, որ Euronews-ի եղանակի տեսության ժամանակ ընդհանրապես Ադրբեջանը չէր հիշատակվում: Բազմաթիվ բողոքներից հետո, հեռուստաալիքը Ադրբեջանը ներառեց ասիական երկրների շարքում, այն դեպքում, երբ Հայաստանն ու Վրսատանը եվրոպական երկրների շարքում են ընդգրկված: