Հարբած ռուսները փարիզյան «Շառլ դը Գոլ» օդանավակայանում ծեծել են ֆրանսիացի ոստիկաններին: Ինչպես տեղեկացնում է Le Figaro թերթը, օրենքի պահապանները լուրջ վնասվածքներ են ստացել եւ մի քանի օր չեն կարող աշխատանքի գնալ:
Փետրվարի 22-ի երեկոյան Ռիո դը Ժանեյրո ուղեւորվող ինքնաթիռի անձնակազմը փորձել է ինքնաթիռից իջեցնել երկու ուղեւորների, որոնք այնքան հարբած են եղել, որ կարող էին թռիչքի ընթացքում անվտանգության համար սպառնալիք լինել: Այդ ուղեւորները Ռուսաստանի քաղաքացիներ են եղել:
Նրանք հրաժարվել են լքել ինքնաթիռը, ստիպված ոստիկանների են կանչել նրանց հեռացնելու համար, բայց ռուսները բռունցքներով են դիմավորել վերջիններիս` որոշելով պայքարել մինչեւ վերջ:
Վերջիվերջո, ոչ սթափ վիճակում գտնվող ուղեւորներին բռնել են: Սպասվում է, որ նրանց մեղադրանք կներկայացվի օրենքի պահապանների վրա հարձակվելու համար: Ռուսների անուն-ազգանունները լրատվամիջոցները չեն հայտնում: Թերթը միայն հայտնում է, որ կինը 28 տարեկան է, տղամարդը` 30, գրում է «Նոր տարածաշրջանը»:




























