Զեղծարարները կոտրել են Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլեկների հեռախոսի մեսենջերը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով Der Spiegel-ին։
Ըստ պարբերականի տվյալների՝ Կլեկները դարձել է ֆիշինգային կիբերհարձակման զոհ։ Նա ներգրավված է եղել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անդամների հետ խմբային չաթում, որին անդամակցում է նաև կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Միևնույն ժամանակ, գերմանական հատուկ ծառայությունների տեղեկություններով, կանցլերի սարքի կոտրման հետքեր չեն հայտնաբերվել։
Der Spiegel-ը նաև նշում է, որ նմանատիպ հարձակումից տուժել է ՔԴՄ-ի առնվազն ևս մեկ պատգամավոր։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր եվրոպացի պաշտոնյաների սարքերի դեմ ուղղված կիբերհարձակումների շարքի մասին։ Այս ֆոնին Եվրահանձնաժողովը հանձնարարել է աշխատանքային հաղորդակցության համար հրաժարվել Signal մեսենջերի օգտագործումից և փակել դրա հետ կապված կորպորատիվ չաթերը։





























