Կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 23–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ կրկին միանալուն։
«Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, և ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Ես ուրախ եմ, որ դա տեղի է ունենում և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,–ասաց նա։





























