Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, այսօր «168 ժամ» թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետական է դարձել ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ կողքից նրան դա առաջարկել են, որից նա չէր կարող հրաժարվել: Հարցին, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը, արդյո՞ք նրա առաջ պայման է դրվել՝ կամ կուսակցություն, կամ պաշտոնանկություն, Ռ. Զոհրաբյանը սկզբում հերքել է, թե վարչապետի առաջ կուսակցությանն անդամագրվելու պայման է դրվել, սակայն անմիջապես հետո ավելացրել է. «Բայց եթե ինքը չհամաձայներ, բնականաբար, դա կարող էր այլ պայման դառնալ։ Ինքը ի սկզբանե էլ եղել է մեր թիմում, մտածել է մեր նման և չէր կարող դրան չհամաձայնել»:
Վարչապետին արվել է առաջարկություն, որից նա չէր կարող հրաժարվել
Պատմություն
Տեղադրություն




























