Գազայի հատվածում Իսրայելի շարունակական պատերազմի հետևանքով զոհվածների թիվը հասել է 71 հազար 568-ի, հազարավոր մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում փլատակների տակ, հայտնում է Wafa-ն:
Ըստ լրատվամիջոցների՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ևս 172 հազար 338 մարդ վիրավորվել է:
Հոկտեմբերյան հրադադարից ի վեր սպանվել է 791 մարդ, վիրավորվել՝ 2235-ը, իսկ փրկարարական ջոկատները քանդված շենքերից դուրս են բերել 761 մարմին:





























