Եվրամիության դրոշը կրկին կբարձրացվի Հունգարիայի խորհրդարանի ճակատին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը Facebook-ում։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի առաջին նիստում կբարձրացվի նաեւ ԵՄ դրոշը՝ հունգարական եւ սեկեյական դրոշների հետ միասին։
Ինչպես նշել է Telex պարբերականը, ԵՄ դրոշը խորհրդարանի շենքի վրա չի բարձրացվել ավելի քան 12 տարի։ Նույնիսկ 2024թ․ ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության ժամանակ այն չի բարձրացվել, իշխանությունները դա բացատրել են պարտադիր պահանջի բացակայությամբ։
Ըստ 2004թ․ գործող օրենքի՝ ԵՄ դրոշի օգտագործումը թույլատրվում է կառավարական շենքերի վրա որոշակի պայմաններում, սակայն խորհրդարանական շենքերը կարող են բացառություն լինել։
Հունգարիայի նոր խորհրդարանի հիմնադիր նիստը նախատեսված է մայիսի 9-ին, որից հետո Պետեր Մադյարը, ինչպես սպասվում է, կստանձնի վարչապետի պաշտոնը։





























