Հանցագործություն մարդկության դեմ։ Ավելի քան մեկ միլիոն երեխաներ, կանայք և տղամարդիկ գազանաբար սպանվել են։ Սակայն ոչինչ չի կարող ջնջել ոչ ժողովրդի վեհությունը, ոչ լեզվի ու մշակույթի գեղեցկությունը, ոչ էլ հիշողությունը, որը Մարսելում շարունակում է փոխանցվել սերնդեսերունդ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։
«Հավատարիմ իր պատմությանը՝ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ հանուն նրա պաշտպանության և հանուն խաղաղության։ Նրա ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ»,- շեշտել է նա։





























